ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արտակ Զեյնալյան. Առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք

Արտակ Զեյնալյան. Առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք
20.12.2020 | 16:54

Առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Պատասխանելով հարցին՝ մոտավոր ինչքա՞ն գերի ունենք Ադրբեջանում, Զեյնալյանը պատասխանել է․ «Վախենում եմ, որ նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները չգիտեն ողջ ճշմարտությունը, թե ինչքան զինծառայող է գերեվարվել իրենց զինծառայողների կողմից»։

Դիտվել է՝ 3473

Մեկնաբանություններ